Հասարակություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ COP17-ի նախագահության հաղորդմամբ՝ քննարկվել են բնապահպանական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման և կենսաբազմազանության պահպանության հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանում ընձառյուծի պահպանությանն ու պոպուլյացիայի վերականգնմանը։ COP17-ի նախագահության հաղորդագրությունը՝ ստորև․ COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի նախարարական բանակցություններին և կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերին։ «Կարևորվել է Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ հատկապես վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ։ Հայաստանի համար այս համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով ընձառյուծի պահպանության և պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





