Հասարակություն
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը բարձր է գնահատել մրցակցությունը և գոհ մնացել մասնակիցների քանակից: «Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի առաջնությունից առաջ անցկացրեցինք «Սամուրայ» մրցաշարը: Մասնակիցների քանակը գոհացնում է, մրցակցությունը ևս բարձր էր: Դեկտեմբերին կկայանա նաև Հայաստանի առաջնությունը, որի հաղթողները ֆեդերացիայի աջակցությամբ կմասնակցեն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին: Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





