ՀՀ կառավարության որոշմամբ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում։