Մշակույթ
Ուսումն ավարտելուց հետո 3 տարի ՀՀ-ում աշխատելը պայման կլինի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար
Կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով նոր տարկետման համակարգ է սահմանվել՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար: Նշված հիմքով տարկետում ստանալը և առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար սահմանված պայմանը կատարելը հիմք է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Առաջարկվող կարգավորման նպատակն է, որպեսզի քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի՝ և աշխատելու պայմանը չկատարած ազատվի զինվորական ծառայությունից:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





