Տնտեսություն
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։ Հանդիպմանը քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացումը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։ ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին եւ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։ Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





