Սպորտ
Հայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-27 թվականների մրցաշարը: Հայաստանի ընտրանին ուրբաթ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Գեորգի Հարությունյանը, Արթուր Ղարիբյանը 75-րդ րոպեին կրկնապատկեց այն: Եղիշե Մելիքյանի սաները առաջին փուլից հետո 3 միավորով գլխավորեցին C դիվիզիոնի 2-րդ խմբի կամ J խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբում ընդգրկված են նաև Կիպրոսի և Չեռնոգորիայի հավաքականները: Սեպտեմբերի 28-ին Հայաստանը կհյուրընկալի Չեռնոգորիային, հոկտեմբերի 2-ին կհյուրընկալվի Կիպրոսին:
Աղբյուր՝ Ազատություն — Սպորտ





