Հասարակություն
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհիդևը, որը ներկայում տնային կալանքի տակ է և մեղադրվում է ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ, հեռացվել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը, որի որոշմամբ՝ Ռամիզ Մեհդիևը հեռացվել է կուսակցությունից։ Հաղորդվում է նաև, որ կուսակցությունն առաջարկել է նրան զրկել պարգևներից։ Հավելենք, որ Մեհդիևը մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողությունների, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։ Ռամիզ Մեհդիևը երկար տարիներ զբաղեցրել է Ադրբեջանի պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններից մեկը։ 1995 թվականից մինչև 2019 թվականը՝ շուրջ 25 տարի, նա ղեկավարել է նախագահի աշխատակազմը։ Նա այս պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել Նմանատիպ նյութեր Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





