Տեխնոլոգիաներ
Կիբեռհարձակումներ Ադրբեջանի 100-ից ավելի պետական դոմենների վրա
Երեկ ժամը 22-ից սկսած գրանցվել են օտարերկրյա հաքերային խմբավորման կիբեռհարձակումներ Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի 100-ից ավելի դոմենների վրա, հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությանը: Կիբեռհարձակման արդյունքում խաթարվել է մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքը: Ձեռնարկված տեխնիկական միջոցների արդյունքում կիբեռհարձակման հետևանքները սահմանափակվել են, և ապահովվել է կայքերի անխափան աշխատանքը: Այժմ ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Աղբյուր՝ Ազատություն — Տեխնոլոգիաներ





