Նոյեմբերի 29-ին նշանակված են Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ Նոյեմբերյանի գործող համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը գլխավորելու է այդ կուսակցության ընտրական ցուցակը, նորից առաջադրվելու է համայնքապետի թեկնածու։ «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև թեժ պայքար է սպասվում։
ՔՊ-ին մոտ աղբյուրից տեղեկացանք, որ իշխանությունը որոշել է Աղաբաբյանին ամեն գնով թույլ չտալ, որ համայնքապետ դառնա եւ դա ուզում է անել ընդդիմադիր ընտրազանգվածի քվեները բաժանելու-մասնատելու միջոցով: Այդ նպատակով Նոյեմբերյանի ավագանու ընտրություններին մասնակից է դարձնելու մի 3-րդ քաղաքական ուժի, որն իրականում կլինի իշխանության քաղաքական խաղի մասնակիցն ու գործիքը, բայց հանդես կգա որպես ընդդիմություն եւ ձայներ կփախցնի «Ապրելու երկրից»։
Լուրեր
Նոյեմբերյանում Տրոյական ձի են խաղի մեջ մտցնելու
Աղբյուր՝ Hraparak.am
