«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին` ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։ Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ` վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։ «Բաց մի՛ թողեք առցանց քվեարկության րոպեները. ձեր ձայները շատ կարևոր են։ ✅այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք, ✅դիտեք բոլոր ելույթների նախադիտումները, ✅անվճար քվեարկեք Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր): Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից»,- ասվում է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ֆեյսբուքյան էջում։ Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը