Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ռուսական զորքերը հարված են հասցրել Զապորոժիեին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։ Արձանագրվել են բազմաթիվ ավերածություններ։ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ և առևտրային շինություն։ Հարվածներից մեկի վայրում հրդեհ է բռնկվել։ Հաղորդումներ են ստացվում նաև Չեռնիգովի մարզին ռուսական հարվածի մասին։ Պրիլուկիի և Նովգորոդ-Սևերսկիի շրջաններում երկու մարդ տուժել է, հրդեհներ են բռնկվել։ Եվս երկու մարդ տուժել է Խարկովի մարզում։ Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանում էլ ռուսական զինվորականները հարվածել են էներգետիկ օբյեկտի։ Հարվածի հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են գրանցվել։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մեկ Х-31П հակառադիոլոկացիոն հրթիռ, երեք Х-59/69 կառավարվող ավիացիոն հրթիռ և 140 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է երեք հրթիռ և 112 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խարկովի մարզում խոցվել են Օլշանի բնակավայրում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստը և Խարկովի «Զալյուտինո» էլեկտրական ենթակայանը։ Խմելնիցկիի մարզում թիրախավորվել է Կամենեց-Պոդոլսկի քաղաքի ПС-330 էլեկտրական ենթակայանը, իսկ Օդեսայի մարզում՝ բեռնման և բեռնաթափման ենթակառուցվածքի օբյեկտներ ու Օդեսայի նավահանգիստ ուղևորվող բեռնանավ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը