Հասարակություն
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնում է, որ Արթիկի համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանն ու մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Թանդիլյանը տեղի ունեցածը որակել է որպես քաղաքական բռնաճնշում։ «Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։ Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում»,- գրել է Թանդիլյանը։ Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ Հիշեցնենք, որ Արթիկ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են վաղը՝ հոկտեմբերի 25-ին։ Մասնակցում է չորս քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, «Ազատ դեմոկրատներինը»՝ Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, «Ապրելու երկիրը» ներկայացնում է Արթուր Աստոյանը, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը։ ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները «Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը «Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





