UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ներկա է եղել կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը: Հայ մարտիկը նաև հյուրընկալվել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային: Ծառուկյանը «Նոու Կամպ» ստադիոնի VIP օթյակում խաղը դիտել է UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, որը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոում» «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ: Դավիթ Եղիազարյան