Տնտեսություն
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացմանը, Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև խաղաղության ամրապնդմանն ու տրանսպորտային կապերի ընդլայնմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից: «Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիմակայունության ամրապնդման, այդ թվում՝ առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական ապրանքների նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների մասին կարգավորման ընդունման միջոցով ընձեռնված հնարավորությունների լիարժեք իրացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդման և հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ հնարավոր քայլերի, Հայաստանի ներգրավածությամբ և Խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին»,- ասվում է հաղորդագրությունում։ Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից» Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





