Մշակույթ
ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի հերթական նիստում շարունակել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Պատգամավորները շարունակել են ելույթներ ունենալ փաստաթղթի վերաբերյալ։ Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները։ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանի՝ Խաղաղության խորհրդին միանալու գործընթացը միջազգային կազմակերպության կանոնադրություն վավերացնելու գործընթաց չէ, այլ մեր արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության կարևոր մաս է։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է փաստաթղթի վավերացումը։ Նախորդ օրվա ելույթում «Ուժեղ Հայաստան»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





