Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 49-ամյա տղամարդու բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չորացված զանգված, 1 կգ սերմ և հինգ կաթուցիչ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած մարիխուանան։ Քրեական ոստիկանները օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի գործընկերների հետ։ Հոկտեմբերի 16-ին իրավապահներն այցելեցին տղամարդուն և բակում հայտնաբերեցին կանեփի բույսեր, չորացրած ցողուններ և տարաներում լցրած դեղնականաչավուն զանգվածներ։ Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Դավթաշենի բաժին, որտեղ հայտնեց, թե կանեփն աճեցրել ու թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտաբերվեց կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չոր զանգված, 1 կգ կանեփի սերմ և հինգ կաթուցիչ։ 49-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»։ Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով