Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվելու։ Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա պարզաբանեց, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության. «Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու և կրոնական կազմակերպությունների հավասարության վերաբերյալ դրույթ: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին․․․ օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»։ Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատեց. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։ Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ. «Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որ եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնելիս հայկական ազգային արժեքների շարքում հիշատակել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։ 2025 թվականի հունիսին Ալեն Սիմոնյանը, որն այդ ժամանակ դեռ պաշտոնավարում էր որպես ԱԺ նախագահ, չէր բացառել, որ նոր Սահմանադրությամբ կվերանայվի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։ Գործող Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Որևէ բան չեմ բացառում. Գալյանը` Սահմանադրությունում եկեղեցու հետ կապված փոփոխություն անելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 2026 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ չպարզաբանելով, սակայն, թե արդյոք պահպանվելու է նրա բացառիկ առաքելության մասին գործող սահմանադրական ձևակերպումը։ Ավելի ուշ՝ 2026 թվականի սեպտեմբերին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույնպես հաստատել էր, որ Սահմանադրության մշակվող նախագծում եկեղեցուն վերաբերող դրույթը պահպանված է, սակայն չէր հստակեցրել՝ արդյոք անփոփոխ է մնացել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին ձևակերպումը։ «Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող Իսկ բոլորովին վերջերս Factor TV-ին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն անդրադարձել էր Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների հարցին։ «Եվ, գուցե, վերջին բանը, որ կասեի, մի հարց է, որը շատ զգայուն եմ ընկալում․ դա Հայաստանի ներսում Հայ եկեղեցու նկատմամբ ճնշումն է։ Ես խոսել եմ Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ և փորձել եմ նրանց խնդրել կարգավորել հարաբերությունները՝ առկա բոլոր խնդիրներով հանդերձ, որոնցից մի քանիսը ես հասկանում եմ»։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ «Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան