Միջազգային
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Ադրբեջանի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության շրջանակում ուղարկված՝ 1,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով էներգետիկ սարքավորումները փոխանցվել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ սարքավորումներն ուղարկվել են մարդասիրական օգնության շրջանակում՝ Ադրբեջանի նախագահի համապատասխան կարգադրության համաձայն։ Ուկրաինային տրամադրված օգնությունը ներառում է 9 տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կՎ լարման բաշխիչ սարքավորումներ։ Սարքավորումներն Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը փոխանցել է երկրում Ադրբեջանի դեսպանատունը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ադրբեջանից ստացվել է սարքավորումներով բեռնված 159 մարդասիրական բեռ, այդ թվում են ուժային տրանսֆորմատորներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, գեներատորներ, էլեկտրական մալուխներ և այլ կենսական նշանակության սարքավորումներ։ Մարդալիևը հայտնել է, որ օգնությունը տրամադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





