Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ուղղություններ։ Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Բայրամովի այս այցը տեղի է ունենում Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որը սկսվել է Թուրքիայում բուռն քննադատություններ առաջացրած Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները