Քաղաքականություն
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել է COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նամականիշը Հայաստանի փոստային պատմության մեջ կպահպանի Երևանում անցկացվող համաժողովի հիշողությունը՝ խորհրդանշելով բնության պահպանության հանձնառությունն ու միջազգային համագործակցությունը։ Նախարարի խոսքով՝ նամականիշը, հասնելով աշխարհի տարբեր անկյուններ, կտարածի նաև Երևանի ուղերձը՝ գործել միասին հանուն բնության և մեր ընդհանուր ապագայի։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել նամականիշի ստեղծման և թողարկման գործում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին։ Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





