Կաշառքի ենթադրյալ դեպքով կալանավորվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ: Այս մասին ի պատասխան Factor TV-ի հարցի հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ: Նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է»,- փոխանցում են կոմիտեից: Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ