Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովն այս մասին հայտարարել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում։ Նա ասել է, թե «Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջ դրել հակամարտությանը», նաև նշել, թե «Բաքվի առաջարկած սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի»։ «Համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր»,- հայտարարել է Բայրամովը։ Նա նշել է, թե վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում նախագահության գլխավոր առաջնահերթությունը եղել է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Նրա խոսքով՝ այս ուղղությունը շարունակում է առանձնահատուկ արդիականություն ունենալ միջազգային հակամարտությունների ընդլայնման, անվտանգության սպառնալիքների աճի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտման պայմաններում։ Բայրամովը ԹՊԿ-ի հիմնական առաջնահերթություններից մեկը համարել է տնտեսական համագործակցության ընդլայնումը։ «Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար»,- նշել է նա։ Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը «Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում 2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին