Հասարակություն
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտն» ավարտել է ելույթները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում՝ չկարողանալով նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Երրորդ տուրում երևանյան ակումբը 6։2 հաշվով հաղթել է հունական «Դուկասին»: «Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ են դարձել Էլիսանդրոն և Պուտրուս Վասիլևը։ Մեկական անգամ էլ աչքի են ընկել Միհրան Դերմենջյանը և Գարեգին Մաշումյանը։ 6-րդ խմբի նախորդ երկու խաղերում հայկական ակումբը 0:2 հաշվով պարտվել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին» ու 5:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դիֆերդանժին»: 7 միավորով խմբում հաղթել ու փլեյ-օֆֆ է դուրս եկել «Կաունո Ժալգիրիսը», իսկ «Յունիսպորտը» 6 միավորով գրավել է երկրորդ տեղը և ավարտել ելույթները: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախնական փուլում «Յունիսպորտը» հաղթել էր էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) ու գերմանական «Վայլիմդորֆին» (5:2) և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





