Մշակույթ
Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ «Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»,-գրել է նա։ Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրվող վարորդ Արամ Նավասարդյանի դատավճիռը թողել էր անփոփոխ: Որոշումը երկու կողմի դժգոհությունն էր առաջացրել։ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը և վարորդ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարան։ Լուսանկարը՝ արխիվային
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





