Միջազգային
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, իսկ Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։ Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է։ Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։ Հայտը պատրաստվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ վերջինիս ֆինանսավորմամբ։
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





