Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների առաջին փուլը պետք է անցկացվի եռակողմ ձևաչափով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։ DW-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունները հենց այս ձևաչափով սկսելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առկա աշխատանքային շփումներով։ «Պետք է սկսել հենց այսպես, քանի որ ամերիկացիների հետ աշխատանքային շփումներ ունենք։ Հետևաբար տրամաբանական է, որ առնվազն բանակցությունների առաջին փուլերն անցկացվեն եռակողմ ձևաչափով»,- ասել է Ուշակովը։ Անդրադառնալով Եվրամիության ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հետագայում նրանց համար ևս կարող է տեղ գտնվել բանակցային սեղանի շուրջ։ Կրեմլը կրկին հրավիրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ «Եթե նա տարբեր աղբյուրներով ազդակներ է փոխանցում և այդքան ցանկանում է բանակցել, թող գա»,- ասել է Ուշակովը «Վեստիին» տված հարցազրույցում։ Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է Զելենսկու և Պուտինի հանդիպմանը։ Սակայն, նրա խոսքով, նման հանդիպումը կարող է անցկացվել ցանկացած վայրում, բացի Մոսկվայից, Բելառուսից և Հյուսիսային Կորեայից։ Հոկտեմբերի վերջին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նոյեմբերին նախատեսվում է Կիևի, Վաշինգտոնի և Մոսկվայի եռակողմ հանդիպում, որի նպատակն է վերսկսել խաղաղ բանակցությունները։ Իր հերթին Յուրի Ուշակովը հայտնել էր, որ եռակողմ բանակցությունները կարող են անցկացվել նոյեմբերի 4-ից հետո։ Հանդիպման օրը կախված կլինի ռազմաճակատում և ընդհանուր իրավիճակից, նշել էր նա։ Հիշեցնենք, որ հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրել էին փակ բանակցությունների երկու փուլ։ Չնայած կողմերի՝ առաջընթացի մասին հայտարարություններին՝ Աբու Դաբիում կայացած հանդիպումները նշանակալի արդյունք չէին տվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ