Մշակույթ
Տորոնտոյի կինոփառատոնում ներկայացվել է «I Play Rocky» ֆիլմը
<p>Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացվել է ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «I Play Rocky» ֆիլմը, որը պատմում է Սիլվեստր Ստալոնեի կյանքի և «Rocky» ֆիլմի ստեղծման պատմության մասին։</p><p>Ֆիլմում Ստալոնեին մարմնավորում է Էնթոնի Իպոլիտոն։ Սյուժեն կենտրոնանում է այն շրջանի վրա, երբ դեռ քիչ հայտնի դերասան Ստալոնեն գրել էր «Rocky»-ի սցենարը և պնդում էր, որ գլխավոր դերը պետք է կատարի ինքը։</p><p>1976 թվականի «Rocky»-ն առաջադրվել էր տասը «Օսկարի» և ստացել երեք մրցանակ։ Նոր ֆիլմը ԱՄՆ-ում կինոթատրոններ կբերի Amazon MGM Studios-ը։</p>
Աղբյուր՝ Reuters





