Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Վայոց ձորում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունը։ Բազմիցս քննարկված և քննադատված հանքավայրի շահագործման առնչվող ռիսկերի կառավարման հարցը շարունակում է արդիական մնալ։ Հանքավայրի բաժնեմասի 12.5 տոկոսը կառավարությանը փոխանցվելուց հետո մյուս սեփականատիրոջ հետքերը տանում են օֆշորային գոտիներ՝ Սեյշելյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներ և Արաբական Միացյալ Էմիրություններ։ «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման քննարկել են «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և «Հետքի» տնտեսական լրագրող Սեդա Հերգնյանը։