Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին փոխադարձ խայթոցներով հանդիպումից 5 ամիս անց Հայաստանի կառավարության՝ ռուսական տնտեսական սահմանափակումներին դիմակայելու նպատակով թերևս ամենաառարկայական քայլը հայ գործարարներին ու արտահանողներին տված սուբսիդիաներն ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն են:
Եվրամիությունն էլ իր հերթին կառավարությանը 52 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել Ռուսաստանի գործողություններից պաշտպանվելու նպատակով և հայտնել Հայաստանի համար արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանելու մտադրության...