Տնտեսություն
Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած 2 մլն դրամի հայցը
Դատարանը մերժել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած 2 միլիոն դրամի հայցը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ «Դատալեքսի»՝ Սիմոնյանը դատարան էր դիմել՝ պահանջելով Ղազարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։ Հայցով նախատեսվում էր, որ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում առնվազն հինգ աշխատանքային օրով պետք է հրապարակեր հերքում՝ «Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին» վերնագրով։ Հերքումը վերաբերում էր 2026-ի մարտի 9-ին 168․am կայքում և լրատվամիջոցի YouTube-յան ալիքում հրապարակված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» տեսանյութին։ Սիմոնյանը նաև պահանջել էր Ղազարյանից բռնագանձել 2 միլիոն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում, ինչպես նաև 560 հազար դրամ դատական ծախսերի համար, որից 480 հազարը՝ փաստաբանի վարձատրության, իսկ 80 հազարը՝ պետական տուրքի համար։ Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։ Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք»։ Քննարկում ենք, որ «Քյարքին» վերջնականորեն վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա Ադրբեջանին․ Սիմոնյան ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է վերականգնել «Green Card»-ի խաղարկությունը «Ինչի՞ չես զոհվել». դատարանը մերժել է Փաշինյանի խոսքերի առնչությամբ Օսիպյանի բողոքը Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ․ պահանջում է 6 մլն դրամ Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





