Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բարձրացնում է բենզինի գինը այն սպառողների համար, որոնք ամսական ավելի քան 110 լիտր վառելիք են օգտագործում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թեհրանն այս որոշումը կայացրել է ԱՄՆ պատժամիջոցների և ամերիկյան զինուժի կողմից երկրի նավահանգիստների շրջափակման ֆոնին, ինչը շարունակում է կաթվածահար անել երկրի տնտեսությունը։
Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել է, որ առաջին և երկրորդ քվոտաների գինը, որոնք թույլ են տալիս մինչև 110 լիտր վառելիք գնել,...