Եվրոպական միությունը կխաբի Հայաստանին ԵՄ ինտեգրման հետ կապված իր ակնկալիքներում, քանզի Հայաստանը չի կարողանա բավարարել եվրոպական պահանջները, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկը այս մասին խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների՝ Բիշքեկում կայացած հանդիպումից օրեր անց, որտեղ Պուտինը կրկին Փաշինյանին հորդորեց ընտրել ԵՄ-ի ու Եվրասիական տնտեսական միության միջև։
«Նրանց [ԵՄ - խմբ.] գործն է խոստումներ տալը, և հայերի գործն է՝ խաբվե՞լ, թե՞ ոչ։ Նրանք անպայման կխաբեն,...





