Հայաստանի 29 743 քառակուսի կմ տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտնում, և եթե Երևանը հիմա այլ դիրքորոշում որդեգրի, կնշանակի ասել, որ Հայաստանը տարածքը ոչ թե 29 743 քառակուսի կիլոմետր է, այլ 29 753 քառակուսի կմ, խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք նման դիրքորոշում ենք որդեգրում, նշանակում է՝ մենք հավակնություն ենք ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս կազմող տարածքի նկատմամբ: Դա...




