Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում նախագահական ընտրություններ անցկացվելու դեպքում ինքը կառաջադրվի, քանի որ իր պարտքն է համարում Ուկրաինան պաշտպանելը մինչև ռազմական գործողությունների ավարտը։ NBC News-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ընտրություններ անցկացնելու համար պատրաստ է լուծումներ գտնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Նա պարզաբանել է, որ թեև գործող օրենսդրությունը պատերազմի ավարտից հետո նախապատրաստման համար պահանջում է առնվազն վեց ամիս, հարցը վերաբերում է ոչ միայն օրենքին, այլև անվտանգության միջոցառումներին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն պնդում է ընտրությունների անցկացումը, ապա անհրաժեշտ է առնվազն 60-օրյա հրադադար, որպեսզի հնարավոր լինի փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և պատրաստել անվտանգության ենթակառուցվածքները։ Նա ընդգծել է նաև զինվորականներին քվեարկելու հնարավորություն տալու անհրաժեշտությունը, քանի որ նրանք են պաշտպանում երկիրը։ Զելենսկին հերքել է ենթադրություններն այն մասին, թե ինքը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, և նշել է, որ երկիրը ղեկավարողի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ուկրաինացիները։ Օրեր առաջ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է: Ցարերից մինչև Պուտին. Ուկրաինայի տեղը ռուսական մեծապետական մտածողության մեջ Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին Պատարստ ենք դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ պայմանով․ Զելենսկի Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին