Մշակույթ
«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության շրջանակում որոշ փողոցներում երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում («էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում) հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։ Լուսանկարը՝ Վիքիդարանի
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





