Մշակույթ
Եղվարդում կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի»-ի լցակայանի գործունեությունը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոմոբիլային բենզինի և դիզել վառելիքի վաճառքով զբաղվող «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Երևանյան 1) բացահայտվել են խախտումներ։ «Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ: Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ՇՎՏՄ-ի
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





