Մշակույթ
Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին: Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների առաջնորդների, տրվել է պաշտոնական ընդունելություն:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





