ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ հաստատվել է եկեղեցու խնդիրներն ուուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով՝ կարգադրում եմ. Հաստատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը՝ Հանձնաժողովի նախագահ՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հանձնաժողովի անդամներ՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ»,- նշվում է հաղորդագրությունում։