ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը»,- նշվում է հաղորդագրությունում։