ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը խցանումներին նպաստող խախտումների, մասնավորապես, տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։ «2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նշված խախտման համար պարեկային ծառայողները կազմել են 35 392 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 151-ով ավելի։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել կայանման կանոնները, չխոչընդոտել երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը և չնպաստել խցանումների առաջացմանը»,- ասված է հաղորդագրությունում։