Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15։00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։ Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Հաղթանակի կամուրջ, Ուրուգվայի հրապարակ, Գրիգոր Լուսավորչի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ, Արամի փողոց։