Հունվարի 27-ն այսուհետ Հայաստանում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Հունվարի 20-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր» և ոչ աշխատանքային օր: Նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։