Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայկական Բանակի օրը, Ազատազէնը կազմակերպել էր քայլարշավ՝ Ազատի ջրամբարից դեպի Ազատազէնի Երևանի քաղաքացիական հրաձգարան։ Երթուղու երկարությունը մոտ 15 կմ էր, տևողությունը՝ 5-6 ժամ, մասնակիցների թիվը՝ մոտ 500։ Արշավի վերջում մասնակիցները խարույկի շուրջ ազգային երգ ու պարի բռնվեցին։ Ամենամյա քայլարշավն այս տարի կրում էր «Ուժ և միասնություն» խորագիրը։ «Այն նպատակ ունի մեկտեղել մեր հայրենակիցներին այս կարևոր օրվա շուրջ, ամրապնդել ազգային համախմբվածության գաղափարը և փաստել, որ միասնական ջանքերով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և մարտահրավեր»,- նշված է միջոցառման էջում։