Մշակույթ
Հաստատվել է 2026թ. հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը։ Ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-26-ը՝ Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն», Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա», Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ», Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա», Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





