Մշակույթ
ԱԳՄԱ նախարարն այցելել է լեհական «Creotech Instruments» ընկերություն
Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





