«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 09։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: