Մշակույթ
Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ զինծառայող է վիրավորվել։ «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





