Մշակույթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խորհրդարանական կապերի ակտիվացումը։ Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։ Կարևորվել է երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





