Մշակույթ
ԳՇ պետն Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետին
Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:«Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





