Ուկրաինան պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում։ «Եթե նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է, որ ընտրություններ անցկացվեն, փոխանցեք Պուտինին՝ թող երկու ամսով լիակատար հրադադար հաստատի, և մենք ընտրություններ կանցկացնենք։ Եվ, իհարկե, պատրաստ կլինենք ընդունել մեր ժողովրդի՝ հենց ուկրաինացի ժողովրդի ցանկացած ընտրություն»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինացի ժողովրդին նոր առաջնորդ ընտրելու հրապարակային կոչից հետո։ Զելենսկին նշել է, որ պատերազմի պայմաններում ընտրություններ անցկացնելը բարդ է։ Հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև Թրամփի և ամերիկացի գործարար Իլոն Մասկի քննադատությանը։ Մասկը հայտարարել էր, թե Զելենսկին չափն անցել է և պետք է հեռանա պաշտոնից։ «Այս մարդիկ՝ Թրամփը և Մասկը, չեն կարողանում գտնել Պուտինին կանգնեցնելու բանալին։ Որովհետև Պուտինին կանգնեցնելն ավելի դժվար է, քան մյուսների վրա ճնշում գործադրելը»,- ասել է Զելենսկին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին Պատարստ ենք դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ պայմանով․ Զելենսկի Պուտինի և ԱՄՆ պատվիրակության հանդիպումը Կրեմլում տևել է ավելի քան երեք ժամ․ Ուշակով Ռուսաստանը երեք օր չի հարվածի Կիևին՝ ամերիկացի բանագնացների այցի պատճառով Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է «Ընդդիմության օգտին Ռուսաստանը չի աշխատել». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին Ադրբեջանում ցույցեր՝ հիջաբի կրման արգելքի դեմ Հութիների հարձակումը սասանել է Մեքքայի նորաթուխ դաշինքը «Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել»․ Սասուն Միքայելյան Հնարավո՞ր է կանխատեսել կրթության ապագան COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում